Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ասում են...

Ասում են...
03.10.2017 | 08:03

...թե Ucom-ի վաճառքից հետո «ՎիվաՍել» ընկերության գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, չնայած այդ մասին վերջինս չի ցանկանում բարձրաձայն խոսել: «Բանն այն է, որ դեռ Գագիկ Խաչատրյանի (որին մինչ այդ պատկանում էր Ucom-ը) օրերից պետական հիմնարկները «ՎիվաՍելից» անցում կատարեցին Ucom, իսկ այս օրերին, երբ Ucom-ը հեռահաղորդակցության ոլորտում թիվ 1-ն է, այդ գործընթացն ընդհանրապես համատարած բնույթ է կրում»,- ասաց կառավարության մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 17744

Մեկնաբանություններ